կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 17:38
Հասարակություն

Այսօր, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի 68-րդ տարեդարձն է

Այսօր, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի 68-րդ տարեդարձն է

ՅՈՒՐԻ ԳՐԻԳՈՐԻԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ

Ծնվել է 1952 թվականի մայիսի 1-ին Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Թեթրի Ծղարո քաղաքւմ։

1969 թվականին է Թեթրի-Ծղարոյի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվում է Կարմիր դրոշի շքանշանակիր Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը, որը գերազանցությամբ ավարտել է 1974 թ.

1974 թ. նշանակվել է Հեռավորարևելյան զինվորական օկրուգի մոտոհրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կրակային դասակի հրամանատարի պաշտոնին։

1976-1982 թթ. Հեռավորարևելյան զինվորական օկրուգում զբաղեցրել է մարտկոցի հրամանատարի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի, առանձին հակատանկային հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ։

1982 - 1985 թթ. Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր, որը ավարտելուց հետո մինչև 1987 թվականը ծառայում է Բելառուսի զինվորական օկրուգում տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնին։

1987 - 1989 թթ․ ծառայել է Աֆղանստանում՝ 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնում։

1989 թ. հոկտեմբերին նշանակվել է Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնին։

1992 թ. ապրիլին Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրության տակ և նշանակվել 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնին։ Ակտիվորեն մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին։

1992 թ. սեպտեմբերից - ՀՀ սահմանապահ զորքերի վարչության պետ-ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։

Անձամբ մասնակցել է Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձևավորմանն ու կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները և խմբավորումները։ Զբաղեցրել է նաև օպերատիվ ուղղության հրամանատարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնները։

Պարգևատրվել է՝
Երկու «Կարմիր Աստղ» շքանշան,
«ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշան,
Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշան,

Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը, միավորումները և խմբավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական ավանդի համար պարգևատրվել է հետևյալ պարգևներով.

Հայաստանի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշան,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշան,
«Վարդան Մամիկոնյան» շքանշանով,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2013),
ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով,
«Մարշալ Բաղրամյան» մեդալով,
«Անդրանիկ Օզանյան» մեդալով։
Պարգևատրվել է նաև

ՀՀ վարչապետի հուշամեդալով,
ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Մարտական համագործակցության համար»,
ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով,
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով բազմիցս պարգևատրվել է անվանական զենքով։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» Պատվավոր Շքանշանով։