կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-30 19:15
Տնտեսական

Եվ կրկին վարչապետի 100 փաստերի և դրան հակառակ գործողությունների մասին

Եվ կրկին վարչապետի 100 փաստերի և դրան հակառակ գործողությունների մասին

ՀՅԴ ԳՄ ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետի 100 փաստերի 2-րդ մասի 20-րդ կետից մի հատված.
 
- ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցման գործունեությունն ազատվել է պետական տուրքից:
 
Լավ հիշեք այս կետը, հրապարակվել է 16.09.2019 թվական: Անցել է մոտ 7.5 ամիս:
 
e-draft-ում շրջանառվում է մի նախագիծ, որով առաջարկվում է
 
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
 
«15.5 - Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ, ինչպես նաև օդանավակայանի տաքսի ծառայություն կազմակերպելու համար՝ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով»:
 
Սույն նախագծի հիմնավորում բաժնում գրված է հետևյալը՝ բառացի մեջբերում եմ հիմնավորման բաժնի տվյալ կետը՝
 
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
 
Տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար լիցենզավորման պետական տուրքի մասով հավասար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար սահմանել լիցենզիայի տարեկան տուրք 100000 դրամ»: