|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ինքնամեկուսացման ժամանակ անհրաժեշտ է D վիտամին: Նման հայտարարություն են արել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության Public Health England (PHE) գործակալության մասնագետները, հաղորդում է The Independent-ը:
Կարանտինի ժամանակ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքներում եւ չեն ենթարկվում արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունը, եւ դրա հետեւանքով նրանք չեն ստանում D վիտամին: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օրական 10 միկրոգրամ այդ վիտամինից կիրառել:
Մասնագետները նշում են, որ այդ վիտամինը չի ազդում կորոնավիրուսով վարակման հավանականության կամ դրա բուժման վրա, սակայն անհրաժեշտ է առողջությունը պահպանելու համար: Բացի արեւի ճառագայթներից D վիտամինի հիմնական աղբյուրներ են դեղնուցը, կարմիր միսն ու յուղոտ ձուկը: