Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4 446-ով։ Մահացել է 77 մարդ։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս բացահայտվել է վարակման 800 293 դեպք։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 5 320 մարդ, համավարակի սկզբից՝ 737 316։ Մահացել է 11 289 մարդ։
Թեստավորվածների ընդհանուր թվում վարակվածների բաժինը մեկ օրում՝ 8,89, վերջին 14 օրում՝ 9,63, վերջին յոթ օրում՝ 9,05 տոկոս։
Այս ընթացքում Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 074 270 պատվաստում, այդ թվում վերջին մեկ օրում՝ 7 307։
Ներկա պահին կարանտինի մեջ է 52, հիվանդանոցներում՝ 6 505, քովիդ-հյուրանոցներում՝ 1 170 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։