|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 18-ին` ժամը 13:20-ին, տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սնխ» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:55-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխի 22 հրշեջ-փրկարար և գյուղի 3 բնակիչ: