|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Օգոստոսի 30-ին, ժամը 13:03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնապատ, Նոր Խաչակապ և Ղուրսալ գյուղերի միջակայքում գտնվող անտառածածկ տարածքում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար, անտառնտեսության 10 աշխատակից, Լեռնապատ գյուղի 9 բնակիչ՝ գյուղապետ Աբազյանի գլխավորությամբ և Ղուրսալի գյուղի 9 բնակիչ՝ գյուղապետ Մինասյանի գլխավորությամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:30-ին:
Երկու օջախներով այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ, որից 3 հա-ը՝ անտառապատ տարածքում և մոտ 30 հա բուսածածկույթ։