կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-10 17:59
Հասարակություն

ՀՀ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

ՀՀ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են.

 

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: