կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-19 17:43
Հասարակություն

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են.


Հանրապետության տարածքում`

Մարտի 19-ին առանձին շրջաններում, 20-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 19-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև տեղումներ: Մարտի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: