| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Չորրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ, որոնց ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կ. Մուրադյանը:Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության աստիճանը, հրահանգներ են տրվել անձնակազմի կարողությունները զարգացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մարտական իրավիճակում անձնակազմի գործողությունները հստակեցնելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 7-ին 5-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են մարտավարական պատրաստության գործնական պարապմունքներ:
Ներկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղությունները, գնահատվել է իրադրությունը, ցուցումներ են տրվել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:
Ապրիլի 7-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի ականանետային մարտկոցի անձնակազմի մասնակցությամբ անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
Ստուգվել են զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները: Ներգրավված ստորաբաժանումը գերազանց է կատարել առաջադրանքը, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: