|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հուլիսի 6-ից, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող գործընթացներին հետևում են նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:
Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո ՊԲ-ի շտաբը, նշված զորամասերն ու մարտական ապահովման մարմինները սահմանված ժամանակացույցերում ծավալվել են նախանշված կենտրոնացման շրջաններում և անցել պայմանական մարտական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին: Զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվում է նաև լրահամալրում, որը ևս անցնում է կազմակերպված և բարձր մակարդակով: Անցկացվող ստուգումների մասին այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն