կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-08 12:46
Աշխարհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տոմսկի բնակիչները պնդում են՝ երկնքում «թռչող ափսեներ» են տեսել

Տոմսկի բնակիչները տեսանյութ են տարածել՝ հստացնելով, որ տեսագրության մեջ երևացող երեք կետերը թռչող ափսեներ են, բայց մասնագետներն այլ կարծիք ունեն հետ, հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստին»-ին հղումով։

ԶԼՄ-ի հետ զրույցում Տոմսկի պետական համալսարանի աստղագիտության և տիեզերական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ Տատյանա Գալուշինան մանրամասնել է, թե ինչ կարող էին լինել երեք կետերը։

Նա, մասնավորապես, շեշտել է՝ եթե դրանք համընթաց են շարժվում, ապա կարող են քամու ազդեցությամբ շարժվող ու արևի լույսն անդրադարձնող առարկաներ, նույնիսկ փուչիկներ լինել։ Իսկ առհասարակ, մասնագետի պնդմամբ, դրանք կարող են նաև անօդաչու թռչող սարքեր կամ այլ տեխնիկական միջոցներ լինել, բայց ոչ ՉԹՕ։

Միևնույն ժամանակ Գալուշինան հավանական է համարում թեզը, թե Տոմսկի բնակիչները կարանտինի ժամանակ ուղղակի զբաղմունք են գտել իրենց համար՝  տեսանյութի շուրջ հյուսելով անհավանական լեգենդ։