|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր երկու ցավալի լուր: Կյանքից հեռացան Պատրիկ Դեվեջյանն ու Քշիշտոֆ Պենդերեցկին: Երկուսն էլ հայկականության հետ անուրանալի կապով ու նվիրումով էին կապված՝ հարստացնելով մեր հոգևոր, մեր ինքնության տարածքները:
Մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտոր, հին աշխարհի՝ Եվրոպայի քայլող դասականը՝ Պենդերեցկին, երբեք չթաքցրեց իր հայկական արմատները: «Այստեղ՝ Հայաստանում, ինձ զգում եմ ինչպես տանը» , ասում էր նա: Մեծ էր ու նույնքան անկեղծ, ջերմ, մի տեսակ մերոնքական: Հայկական թեմաներով մի քանի ստեղծագործությունների հեղինակ է կոնպոզիտորը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրված նրա 3-րդ սաղմոս ստեղծագործությունը:
Հիշում եմ Դեվեջյանի հետ մեր զրույցները, երբ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում էր...
Ափսոս...»: