Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռներին թույլ չի տվել անցնել իր օդային տարածքով: Դա են ապացուցում Flightradar24 համացանցային մոնիտորինգային ռեսուրսի տվյալները. տեղեկացնում է yerkir.am-ը՝ eadaily.com-ին հղումով:
Այդ տվյալների համաձայն՝ թուրքական իշխանությունները մերժել են ռուսաստանյան կողմին և թույլ չեն տվել, որ իրենց օդային տարածքով անցնեն ՌԴ պաշտպանության նախարարության 1 Տու-154 ինքնաթիռ և 4 Սու 34 կործանիչ-ռմբակոծիչներ: Հինգ ինքնաթիռն էլ ստիպված են եղել ՌԴ իրենց բազան վերադառնալու համար մեծ ճանապարհ կտրել՝ անցնելով Սիրիայի, Իրաքի, Իրանի և Կասպից ծովի վրայով:
Կոնկրետ ի՞նչ պատճառով է Թուրքիան այդ քայլին դիմել, հայտնի չէ: Մեկնաբանները ենթադրում են, որ այդպիսով Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ցուցադրել է իր սկզբունքային դիրքորոշումը Ռուաստանի ռազմական մեքենաների թռիչքների նկատմամբ: Միաժամանակ որոշ տեղեկություններ կան, որ Մոսկվայի ու Անկարայի միջև արդեն բավական երկար ժամանակ պայմանավորվածություն է գործում, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները պետք է շրջանցեն Թուրքիայի տարածքը: