|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Դեկտեմբերի 15-ից Երևանի Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես` Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի՝ «միայն ձախ»:
Իսկ Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կարգելվի ձախ շրջադարձը դեպի Բաղյան փողոց։ Երրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը «միայն ուղիղ»:
Միաժամանակ, Գայի պողոտայի ամբողջ երկայնքով ճանապարհային նշաններն ու գծանշումները կհամապատասխանեցվեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտու համար սահմանվածին:
Նշվում է, որ փոփոխությունները արվում են մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։