Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի, Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի շնորհիվ փոքրիկ Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նշենք՝ երեխայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա։
«Անգելինայի՝ ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։
Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։
Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»։
Հիշեցնենք, որ փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության համար դրամահավաք էր կազմակերպվել, որի ժամանակ հավաքվել էր գումարի 70%-ը։ Այն խոշոր գումար էր, բայց դեռ պակասում էր վիրահատության համար:
Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ մնացած 30.000 դոլարն իր հրամանով տրվել է պետական բյուջեից։
Վիրահատությունն արվել էր Նորք-Մարաշ ԲԿ-ում։ Նման վիրահատություն Հայաստանում կատարվել է առաջին անգամ։