կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-07 10:51
Առանց Կատեգորիա

Արարատ Միրզոյանը հանրաքվեի «գլխացավանքից» ազատվելու միջոց է գտե՞լ. «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը հանրաքվեի «գլխացավանքից» ազատվելու միջոց է գտե՞լ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում շատերն են նկատել, որ Արարատ Միրզոյանը փորձում է ձեռնպահ մնալ «ասֆալտափռիչ, պատերին ծեփիչ» ձեռնարկներից։ «Չե՞ք նկատել՝ այն օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն իռացիոնալ մտքեր է հայտնում, հիստերիայի մեջ ընկնում, Արարատ Միրզոյանը, ի տարբերություն «դամ քաշող» թիմակիցների, իր ՖԲ էջում «բանից անտեղյակ, ցավին անհաղորդ» վիճակի մեջ է` ընտանեկան նկարներ է դնում, թե ինչպես են ձնագնդիկ խաղում, իրար ժպտում-սիրում եւ այլն»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը համաձայն չէ․ «Չկա նման բան՝ ողջ քաղաքական թիմը միասնական է, որեւէ մեկը որեւէ բանից չի խուսափում, այս օրերին էլ Արարատ Միրզոյանն ու աշխատակազմը պատրաստվում են արտասահմանյան պաշտոնական այցերի` դեպի Սերբիա․ նա թիմի լիարժեք անդամ է»: Այցը հանրաքվեի «գլխացավանքից» ազատվելու միջոց չէ՞։ «Ինչի՞ մասին է խոսքը, մենք ակտիվ մասնակցելու ենք հանրաքվեին․ դեռ շտաբի կողմից որոշումներ, ժամանակացույց չկա, կլինի՝ կտեսնեք մեր ակտիվությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում