|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր՝ մարտի 3-ին, Գերմանիայում միգրացիայի թեմայով հանդիպման ժամանակ փորձել է սեղմել ներքին գործերի նախարար Հորսթ Սիհոֆֆերի ձեռքը, սակայն «մերժում է ստացել»՝ երկրում կորոնավիրուսով վարակակիրների թվի պատճառով. հայտնում է Yerkir.am-ը՝ նշելով, որ կարճ տեսանյութը հրապարակվել է EuroNews-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Նշվում է՝ «մերժման պատճառը» ողջ աշխարհում տարածում գտած COVID-19-ն է՝ կորոնավիրուսը, քանի որ այն բացի հազից ու փռշտոցից կարող է փոխանցվել նաև ձեռքսեղմման միջոցով:
Այս պահին Գերմանիայում 157 կորոնավիրուսակիր կա:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: