|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայի նիստին ներկայացել է սպիտակ ձեռնոցներ հագած և հայտարարել, որ իրենց կուսակցության բոլոր 40 ներկայացուցիչներն էլ ձեռնոցով են մասնակցելու նիստերին: Նա նաև կոչ է արել բոլոր պաշտոնյաներին՝ հետևել իր օրինակին և այդպիսով պաշտպանվել մանրէներից. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է TACC գործակալությունը:
«Բոլորին խորհուրդ եմ տալիս՝ ոչ մի ձեռքսեղմում: Ինչպե՞ս կպաշտպանեն ձեզ ձեռնոցները: Գիտնականներն արդեն հաշվարկել են՝ ավելի քան 30 հազար մանրէ կա մեր ձեռքերին: Դրանք հետո իրենց զգացնել կտան, ոչ ոք անմիջապես չի հիվանդանում: Դրանք կամաց-կամաց ներթափանցում են օրգանիզմի մեջ, թուլացնում այն»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ Եվրոպայում արդեն առանց ձեռքսեղմումների միջոցառումներ են անցկացնում:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հարցին, թե ինչո՞ւ է ընտրել սպիտակ, այլ ոչ մարմնագույն ձեռնոցներ, Ժիրինովսկին պատասխանել է, որ մարմնագույն ձեռնոցներ վաճառքում չկան: