կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 18:43
Աշխարհ

Էրդողանը գլուխներ կտրելու սպառնալիք է հնչեցրել

Էրդողանը գլուխներ կտրելու սպառնալիք է հնչեցրել

Սիրիայի Իդլիբ նահանգում փետրվարի 27-ին սիրիական բանակի ավիահարվածներից հետո 34 թուրք զինծառայողի սպանվելուց հետո նահանգում թուրք-սիրիական բախումներն աստիճանաբարվ ավելի մեծ մասշտաբների են հասնում: Այդ իրավիճակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական կողմին սպառնում է գլխատումներով:

Էրդողանը նախ հայտնել է, որ  թուրք զինվորականների սպանվելուց հետո լիովին թիրախավորվել ու հարվածների տակ են առնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի հենակետերը։ Բացի այդ թուրքական զինուժը Սիրիայի տարածքում սկսել է նոր ռազմական օպերացիա, որը կրում է «Գարնանային վահան» անվանումը։

Այնուհետև Էրդողանը թվարկել է, թուրքական կողմի տվյալները Սիրիայի կառավարական բանակին հասցված վնասների մասին ու նշել, որ իրենք դեռ նոր են սկսում ցույց տալ իրենց ուժը:

Վերջում Թուրքիայի նախագահը սիրիական կողմին սպառնացել է հետևյալ կերպ. «Մեր զինվորների կյանքին սպառնացողներին հողին հավասարեցնելը մեր պարտքն է: Այն, որ կատարվածից դաս չքաղածները դեռ շարունակում են սպառնալ մեզ, վկայում է այն մասին, որ դրանք խելքները գլուխները չեն հավաքել: Եթե ժամ առաջ հետ չքաշվեն (Իդլիբում) Թուրքիայի գծած սահմաններից դուրս, ապա այդ գլուխներն այլևս չեն մնա ուսերի վրա»:

Աղբյուր`   Ermenihaber