Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում կողոպուտի դեպք արձանագրվեց։ Տուժողը օտարերկրյա քաղաքացի էր։
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ 18-ամյա աղջկան կողոպտել էին Սայաթ-Նովայի պողոտայի եւ Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում։
Հաղորդման համաձայն՝ փետրվարի լույս 24-ի գիշերը մի երիտասարդ աղջկա կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել ու բացահայտ հափշտակել պայուսակը, որի մեջ եղել էր փող, անձնագիր ու բանկային քարտ։
Մարաշի քրեական հետախույզների արագ արձագանքման ու ճշգրիտ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց Երեւանի Աերացիա թաղամասի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ։ Դեպքի օրը՝ ժամը 15.45-ի սահմաններում, կասկածվողն իրենց թաղամասում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաեւ հափշտակված պայուսակը։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։