Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ըստ Նյու-Յորքի հարկային վարչության տվյալների, որոնք ստացել է «Թուրան» գործակալության լրագրողը, 2015 թ. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի Էլմար Մամեդյարովի որդին՝ Էմինը, նյույորքյան ամենաթանկ՝ Մանհեթթեն շրջանում ձեռք է բերել երկու բնկարան՝ ընդհանուր 4.2 մլն դոլար արժողությամբ։
Գործակալության լրագրող Ջավանշիր Հասանլին Նյու-Յորքի իշխանություններին դիմում էր գրել՝ պարզելու 31-ամյա Էմինի ունեցվածքի վերաբերյալ։ Ըստ ստացված պատասխանի՝ Մամեդյարով-կրտսերը բնակարաները ձեռք է բերել Ռիվերսայդ 120 ծառուղում գտնվող Trump Palace շենքերում։
Ըստ «Թուրանի»՝ Մամեդյարովները Նյու-Յորքում նորեկ չեն, քանզի ներկայիս ԱԳՆ ղեկավարը 90-ականներին եղել ՄԱԿ-ում ադրբեջանական առաքելության կազմում, իսկ հետո էլ աշխատել է Վաշինգոտնի դեսպանատանը։
ԱՄՆ անշարժ գույքի շուկան համարվում է արտասահմանյան գործիչների համար փողերի լվացման սիրելի վայրը։