|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը պաշտոնական այցով Երևան է ժամանել: Այս մասին իր Facebook-ի էջում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Սլովակ գործընկերոջը ողջունելով՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ երկրների միջև հաստատվել է բովանդակային երկխոսություն և աշխատանքի համար բազմաթիվ հարթակներ կան:
«Սլովակիան Հայաստանի շատ կարևոր գործընկերն է»,- նշել է նախարարը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լայչակն այցի շրջանակում կմասնակցի է Սլովակիայի դեսպանության բացմանը: