կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-14 18:06
Արցախ

Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահի թեկնածու

Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահի թեկնածու

Աստծո կամոք՝ հաջողություն մեր հայրենիքին, ըստ Yerkir.am-ի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ու տեղեկացրել, որ ԿԸՀ է ներկայացրել գրանցման փաստաթղթերը:

«Հետևելով «Ազատ հայրենիք» կուսակցության՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին կայացած 7-րդ համագումարի որոշմանը և հարգելով հանրությանը տված իմ խոստումը՝ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի իմ թեկնածության գրանցման համար նախատեսված փաստաթղթերը:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ԿԸՀ ենք ներկայացրել նաև «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական համամասնական ցուցակում ընդգրկված 65 անդամների թեկնածությունների գրանցման համար փաստաթղթերը: Դաշինքի մաս են կազմում նաև «Արցախի Արմենական», «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն» և «Շարժում-88» կուսակցությունները:

Աստծո կամոք՝ հաջողություն մեր հայրենիքին... Թող արցախցի ընտրողի վստահության քվեով հիմք դրվի հայրենիքի հետագա զարգացման ու զորացման նոր էջերին»,- գրել է նա: