|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 4-ի իր համարում գրել էր, որ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով է ստեղծվելու այն դեպքում, երբ այս պահին խորհրդարանում գոյություն ունի ՀՀ ԱԺ եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով, որի ղեկավարը խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է:
Երեկ հաստատվել է այդ հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը, որի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ենթահանձնաժողովի անդամ են ընտրվել Ալեքսեյ Սանդիկովն ու Արամ Խաչատրյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Էդուարդ Բաբայանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից էլ՝ Էդվարդ Անդրեասյանը:
Սա նշանակում է, որ խորհրդարանի ղեկավարությունը դժգոհ է Ալեն Սիմոնյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներից, համարում է նրա գլխավորած հանձնաժողովի գործունեությունը անպտուղ, դրա համար ստեղծել է այլընտրանքային կառույց:
Արդյունք կտան այս ենթահանձնաժողովի աշխատանքները՝ դժվար է ասել, բայց փաստ է՝ եթե սա էլ վատ աշխատի, ապա իշխանությունները ստիպված կլինեն երրորդը ստեղծել, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի կերպ հայ- ռուսական հարաբերությունները չեն ջերմանում, մնում են խոսքերի մակարդակում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։