Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը հայտարարություն է տարածել առ այն, որ Ռուսաստանի բնակչության 30%-ը չարաշահում է ալկոհոլը. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Կան չարաշահողներ, որոնք չեն դիմել ո´չ նարկոլոգի, ո´չ բժշկի: Նրանք օգտագործում են ամսվա ընթացքում օրական մեկ բաժակ՝ 50 մլ թունդ ալկոհոլ: Մեկ ամիս անց լյարդի ցուցիչը ցույց է տալիս, որ մարդը չարաշահում է ալկոհոլը: Բնակչության մեջ նման մարդկանց թիվը 30% է»,- պարզաբանել է Բրյունը Поздняков ծրագրի ժամանակ ու հավելել, որ այդ մարդիկ չեն հայտնվում ալկոհոլ չարաշահողների վիճակագրության մեջ, քանի որ նրանք «ոչ մի տեղ չեն գնացել, նրանք «լուռ» ալկոհոլիկ են, եկել են տուն, խմել մի բաժակ օղի, քնել և 20 տարի անց մահացել»:
Միևնույն ժամանակ Բրյունը բացատրել է նաև, որ հենց «լուռ ալկոհոլիզմի» դեմ է պետք պայքարել՝ դրդելով այդ մարդկանց հրաժարվելու վատ սովորությունից:
Բրյունի խոսքով՝ այդ նպատակով հիվանդանոցներում անհրաժեշտ է սկսել թեստավորման և կանխարգելման ծրագրեր: