կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-08 11:37
Քաղաքական

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 940 բեռնատար

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 940 բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:12-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դիլիջանի ոլորանները (ձյուն է տեղում) փակ է բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը  փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Չայնիի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Փակ է Շիրակի մարզի Մուսաելյան-Վարդաղբյուր ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Ամասիա, Զառիշատ, Շաղիկ և Գառնառիճ գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Սարապատ, Կաքավասար, Սալուտ, Մուսայելյան և Բերդաշեն գյուղերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է:

Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս: