կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-13 00:00
Հասարակություն

Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Վայք-Սիսիան ավտոճանապարհը, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Կոտայքի մարզի Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին, Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն և Վեդի-Ուրցալանջ ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Զառ-Սևաբերդ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Սյունիքի մարզում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։