Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխան Թովմասյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ այս պահի դրությամբ Թթուջուր-Ապարան միջհամայնքային ճանապարհահատվածում բուք է:
Նա, մասնավորապես, նշել է.
«Թթուջուր-Ապարան միջհամայնքային ճանապարհահատվածում հիմա բուք է։
Թթուջուր-Չքնաղ ճանապարհատվածում մեկ ժամից ավել բքի մեջ մնացելուց հետո զանգահարել եմ մարզպետի էջում տեղադրված հեռախոսահամարով (093-22-58-29)՝ իմանալու համար, թե երբ կբացեն ճանապարհները.
-Բարև Ձեզ, Թթուջուր-Չքնաղ հատվածում մնացել ենք բքի մեջ։ Ճանապարհները ե՞րբ կբացեք։
-Տրակտորը ճանապարհին ա։
-Ճանապարհին էլի մարդիկ են մնացել, հենց նոր զանգեցին, ասեցին, որ ճանապարհները չեն բացում։
-Տրակտորը ճանապարհին ա,- ու անջատեց։
Էս համարին զանգել եմ 12:49-ին։ Էդ պահին ու դրանից հետո տևական ժամանակ համապատասխան տեխնիկա չէր աշխատում տվյալ ճանապարհահատվածում։
Հ.Գ. Զանգահարել եմ նաև ԱԻՆ, կանչը գրանցեցին, բայց մինչև իրենց գալը դուրս եկանք։ ԱԻՆ-ի աշխատակիցները օգնում էին Վարդենիս-Մուլքի հատվածում ճանապարհներին մնացածներին։
Հ.Գ.1. Պարո՚ն մարզպետ, զգո՚ն եղեք, ձեր ենթակաները խաբում են ժողովրդին ու արձագանեք գրառմանս, ճանապարհների մասին ֆեյսբուքում ժամանակ առ ժամանակ կեղծ գրառումներ անելով մարզպետ չեն դառնում։
Հասկանում եմ, որ մարզում միայն տվյալ հատվածում չէ, որ բուք է, ու հնարավոր է, որ չեն հասցնում բացեն ճանապարհները, ավելի առաջնային կարևորություն ունեցող ճանապարհներ կան, բայց խնդիրը խաբելու մեջ է։
Զգո՚ն եղեք, պարո՚ն, Գևորգյան, չմոռանանք, որ նույն ժողովուրդն է Ձեզ մարզպետ դարձել։
Դավիթ Գևորգյան / Davit Gevorgyan
Davit Gevorgyan
ՀՀ Արագածոտնի մարզպետարան»: