|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՌԴ ՔԿ տրանսպորտի Ուրալի քննչական վարչության տեղեկություններով՝ Airbus А320-ը ուրբաթ առավոտյան, ժամը 07.35-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 05.35-ին) դուրս է եկել Կոլցովո օդանավակայանից, սակայն մոտ մեկ ժամ անց ինքնաթիռը, որի մեջ 65 ուղևոր ւ անձնակազմի 6 անդամ է եղել, ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նշվում է՝ Եկատերինբուրգից Երևան թռչող ինքնաթիռը հետ է դարձել անսարք կանգնակի տվիչի պատճառով, որն սկսել է ահազանգել, ոչ ոք չի տուժել:
«Բարձրություն հավաքելու ժամանակ կանգնակների անսարքության տվիչը սկսել է ահազանգել: Դա է եղել պատճառը, որ օդանավի հրամանատարը որոշել է վերադարձնել ինքնաթիռն օդանավակայան: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում։ Ուղևորներն ու անձնակազմի անդամները չեն տուժել, օդանավը չի վնասվել»,- պարզաբանվում է հաղորդագրությունում ու միևնույն ժամանակ նշվում, որ քննչական վարչությունը սկսել է փաստի ստուգումները:
Այ պահի դրությամբ գերատեսչության աշխատակիցները պարզում են պատահածի պատճառները և հանգամանքները։