|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանի ահազանգով Քարվաճառի շրջանի գետերի վրայի փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը դադարեցվել է՝ Yerkir.am-ը տեղեկանում է թեկնածուի ֆեյբուքյան գրառումից։
"Տեղեկացա, որ Քարվաճառի շրջանում երեկվանից լարված մթնոլորտ է ստեղծվել և հասարակական որոշ շրջանակներ պահանջում են անհապաղ դադարեցնել շրջանի գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը և գործող կայարանների աշխատանքը:
Կարևորելով Արցախի էներգետիկ համակարգի ինքնաբավության ուղղությամբ տարվող աշխատանքները միաժամանակ, մտահոգ եմ երկրում առկա բնապահպանական խնդիրներով:
Անմիջապես կապ եմ հաստատել Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի հետ մանրամասնորեն տեղեկանալու ստեղծված իրավիճակի մասին: Խնդիրը շրջվարչակազմի ուշադրության կենտրոնում է և այս պահի դրությամբ դադարեցված է ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները:
Այսօր ՀՅԴ Արցախ-ի ԿԿ-ն անդրադարձել է Քարվաճառում ստեղծված կացությանը և ընդհանրապես բնապահպանական հարցերին ու համապատասխան հանձնարարականներ տվել ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությանը",-գրել է նա: