Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը գրել է Գրիգորի Լեպսի մի քանի երգերի երաժշտությունը. ըստ yerkir.am-ի՝ «Վեդոմոստի»-ին պատմել են Միշուստինի երկու «լավ ծանոթները:
Պարբերականը գրում է, որ Ռուսաստանի հեղինակային ընկերակցության ռեեստրում նշված է, որ Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինը Լեպսի «Մոխիր» և «Իսկական կին» երգերի երաժշտության հեղինակն է: Դա, ըստ ՌԲԿ-ի, հաստատել է նաև գրող և բանաստեղծ Ալեքսանդր Վուլիխը, որը գրել է «Մոխիր»-ի խոսքերը: Ըստ նրա՝ Միշուստինի համար երաժշտություն գրելը հոբբի է, և նա չի բարձրաձայնում իր կոմպոզիտորական գործունեության մասին:
Ի դեպ, 2012-ին էլ Խնայբանկի կառավարիչ Գերման Գրեֆը, «Կոմերսանտ» թերթի միջոցով շնորհավորելով Միշուստինի ծննդյան օրը, նշել էր. «Եվ շատ քչերը գիտեն, որ Դուք նաև կոմպոզիտոր եք, որը հիանալի երաժշտություն է գրում, և որ Ձեր գրած երգերից որոշները իսկական հիթեր են դարձել»:
Գրիգորի Լեպսի ներկայացուցիչ Վլադիմիր Ուրյուպինը «Վեդոմոստի»-ին հայտնել է, որ երգերի հեղինակը Միշուստինի անվանակիցն է:
Իսկ ինքը՝ Լեպսը, «Պոդյոմ» պարբերականի հետ զրույցում դա որպես ասեկոսե է որակել: «Ի՞նչ եք ասում, դրանք ասեկոսեներ են: Որտեղ է երաժշտությունը, և որտեղ՝ Միշուստինը: Ինչի՞ մասին եք խոսում: Քաղաքական գործիչները թող քաղաքականությամբ զբաղվեն, իսկ մեզ՝ երաժիշտներիս, թողեք երաժշտությունը»,- ասել է նա: