կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-13 10:13
Աշխարհ

Ինձ համար միևնույնն է՝ Իրանը կգնա՞ բանակցությունների, թե՞ ոչ․ ԱՄՆ նախագահ

Ինձ համար միևնույնն է՝ Իրանը կգնա՞ բանակցությունների, թե՞ ոչ․ ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել այն մասին՝ իր համար միևնույնն է՝ Իրանը կգնա՞ բանակցությունների, թե՞ ոչ, և երկխոսության համար պատասխանատվությունը դրել է Թեհրանի ուսերին. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:

Նրա պնդմամբ՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայենը վստահություն է հայտնել, որ ցույցերի և պատժամիջոցների պատճառով Իրանը ստիպված կլինի բանակցային գործընթաց սկսել ԱՄՆ-ի հետ։

«Իրականում ինձ չի հետաքրքրում՝ կգնա՞ Իրանը բանակցությունների։ Դա ամբողջովին կախված է նրանցից, սակայն ոչ մի միջուկային զենք և մի՛ սպանեք Ձեր ցուցարարներին»,- իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Թրամփը պարսկերենով թվիթերյան գրառումներ էր հրապարակել, որոնցով աջակցություն էր հայտնել իրանցի ցուցարարներին, ինչպես նաև կոչ արել Իրանի իշխանությունների ուժ չկիրառել ակցիայի մասնակիցների դեմ։

Գրառմանը անդրադարձել էր նաև Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Նա ,մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պարսկերեն հայտարարությունը, ասել էր, որ «կեղտոտ լեզուները» իրավունք չունեն «անպատվել» պարսկերենը:

«Սպառնալիքներով, պատժամիջոցներով և ահաբեկչությամբ կեղտոտված ձեռքերն ու լեզուները իրավունք չունեն անպատվել հնագույն պարսկերեն լեզուն։ Ի դեպ, դուք իսկապես «կանգնա՞ծ եք» միլիոնավոր իրանցիների կողքին, որոնց հերոսին սպանեցիք, թե՞ դուք «դեմ եք» նրանց»,- իր թվիթերում գրել էր նա: