|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Եթե ծանոթ չեք գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի հետ, անպայման ծանոթացեք, եթե չեք եղել նրա տանը, անպայման հյուր գնացեք։ Նա իր տիկնոջ հետ սիրով կընդունի ձեզ։ Նրա տաքուկ, ջերմ հարկի տակ մարդկային պարզ բարեկամություն կվայելեք, միաժամանակ առիթ կունենաք տեսնելու գեղանկարչի աշխատանքները՝ մեկը մյուսից գունեղ, լուսավոր, անկեղծ։
Yerkir.am-ն Ամանորին Վիկտոր Հովհաննիսյանի տուն հյուր գնաց։ Ինչո՞ւ հենց նրա տուն, որովհետև այստեղ արմատներ գցած ազգային ավանդույթներ ու արժեքներ, հայկական մշակույթի ու կենցաղավարության անխախտ սովորույթներ կան։
Վիկտոր Հովհաննիսյանն արմատներով էրզրումցի է։ Ծնվել է Ախլցխայում։ Արյան, էրգրի կանչը նրա երակներում է, հոգում ու ... կտավներում։ Նա ուսումնասիրել է Էրզրումի տարազն ու այն վերականգնել իր ստեղծագործություններում։ Էրզրումցիներն Ախլցխայում էլ են պահպանել պապենական սովորույթներն, ավանդույթներն ու լեզուն։ Այդ ավանդութներն անխախտ են նաև Ամանորը նշելիս։