|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն, ըստ Yerkir.am-ի, այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ ներկայումս ունեն զենքի գնումների ութսուն պայմանագիր, որոնց մի մասը երկարաժամկետ են ու կնքվել են նախկին իշխանությունների ժամանակ:
Նրա պնդմամբ՝ Սու-30 ինքնաթիռների պայմանագիրը կնքվել է նոր իշխանությունների կողմից:
Անդրադառնալով Տոռ հակաօդային զինատեսակին՝ Դավթյանը շեշտեց, որ և նախկին, և նոր իշխանությունների աշխատանքի արդյունք է: Նա ասաց, որ որոշումը կար, սակայն սառեցված էր: