|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Մենք քննարկել ենք ռազմատեխնիկական հետագա համագործակցության հարցեր, կան այն զարգացնելու հեռանկարներ: Ե'վ Ռուսաստանի, և' Ադրբեջանի, և' Հայաստանի գլխավոր խնդիրներից է ԼՂ հիմնահարցի լուծումը` առաջ շարժվելու և դրա լուծման ռազմական ուղիները բացառելու համար»,- ասել է նա:
Հասանովն, իր հերթին, նշել է, որ ՌԴ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ համագործակցությունը զարգանում է բարձր մակարդակով:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ նա ասել է. «Հուսով եմ, որ, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Ռուսաստանը կնպաստի այս հարցի խաղաղ կարգավորմանը»: