Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Օրերս սենսացիոն հայտարարություն է արել ամերիկացի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Սթիվեն Քվասթը: Ելույթ ունենալով Հիլսդեյլի քոլեջում՝ նա անսպասելիորեն հայտնել է՝ ԱՄՆ-ն այնպիսի տեխնիկական մշակումներ ունի, որոնք հնարավորություն կտան մարդուն մեկ ժամվա ընթացքում հայտնվելու երկրագնդի ցանկացած կետում:
«Նման տեխնոլոգիա հնարավոր է ստեղծել հենց այսօր: Այն հնարավորություն կտա ցանկացած մարդու Երկրի ցանկացած կետից այլ կետ տեղափոխվելու մեկ ժամից ավելի փոքր ժամանակահատվածում»,- ըստ yerkir.am-ի՝ գեներալի խոսքերն է մեջբերել ամերիկյան Drive պարբերականը:
Անշուշտ, ռազմական փորձագետներն անմիջապես հերքել են պաշտոնաթող գեներալի խոսքերը՝ նշելով, թե հեռատեղափոխությունը դեռևս չի հայտնաբերվել: Հնարավոր է, որ գեներալը, ելույթ ունենալով երիտասարդների առջև, գլուխ է գովել կամ էլ կտրվել է իրականությունից, այդ պատճառով անցյալ սեպտեմբերին պահեստազոր է ուղարկվել:
Սակայն նույնն ասում էր հայտնի գործարար, ինժեներ Իլոն Մասկը, երբ համոզում էր ներդրողներին ֆինանսավորել իր SpaceX Starship տրանսպորտային համակարգը. առաջարկում էր մոլորակով տեղափոխվել տիեզերանավերով՝ կիրառելով հրթիռային շարժիչներ: Ի սկզբանե Մասկի տիեզերանավերը նախատեսված էին այլ մոլորակներ թռչելու համար, սակայն նա մտածեց՝ իսկ ինչո՞ւ դրանցով չհաղթահարել ավելի կարճ հեռավորություններ, սակայն՝ տիեզերք դուրս գալով: Այսպես՝ եթե ինքնաթիռով Լոնդոնից Նյու Յորք հասնելու համար առնվազն 7 ժամ կծախսվի, հրթիռով՝ 29 րոպե: