Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը այս պահին գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
«Իմ պաշտպանյալը ամենօրյա ռեժիմով գտնվել է բժիշկների հսկողության տակ: Հիմա 76-ամյա զառամյալ մարդուն ազատությունից զրկում և տանում ենք քրեակատարողական հիմնարկ՝ առանց այդ հսկողության: Չեմ էլ կարող պատկերացնել, թե այդ ամենը ինչ ծանր հետևանքների կարող է հանգեցնել»,- ասաց Սամվել Դիլբանդյանը:
Լուրը հաստատել են նաև «Արմենիա» ԲԿ-ից՝ նշելով, որ Ռազմիկ Աբրահամյանը երեկ՝ դեկտեմբերի 18-ի երեկոյան է սրտի գանգատով տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Պաշտպանի խոսքով, նա ցուցմունք չի տվել, չի ընդունելու իրեն առաջադրված մեղադրանքը:
Նշենք, որ մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (Առևտրային կաշառքը)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ՝ հայտնում է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում Աբրահամյանը ևս 3 անձ ձերբակալվել են:
Մինչ բացահայտումը Yerkir.am-ը հրապարակել էր նորածիններին նշված ծննդատանը անհայտ պայմաններում կորցրած մայրերի բողոքի մանրամասները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խնդրին անդրադարձավ կառավարության նիստում։