Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեմդյարովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և նշել, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկվում է «հստակ և իրական պահեր»՝ նշելով, որ հայկական կողմը բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացնում, որոնցից մեկը «Լավրովի պլանն է». ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը:
«Լավրովի պլանը մոտ երկու տարի առաջ Մոսկվայում կայացած քննարկումների արդյունք է: Բայց անց միևնույն ժամանակ հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Կա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ 2019 թ. մարտի 9-ին արված հայտարարությունը, որում հստակեցվում է բանակցություններում առաջ շարժվելու պատկերացումները: Խնդիրը շատ պարզ է՝ փուլային: Առաջին փուլում զորքերի դուրս բերում և ադրբեջանական բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, հաղորդակցության կարգավորում». – հայտարարել է Մամեդյարովը:
Ի դեպ 2.5 տարի առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, «Լավրովի պլան» գոյություն չունի:
Ադրբեջանցի նախարարը նաև նշեց, որ եթե պատերազմը վերսկսվի, միևնույն է բանակցային գործընթացը պետք է շարունակվի, քանի որ պատերազմները հավերժ չեն:
Մամեդյարովը հիշեցրեց հայ հասարակության զգացմույնքայնության մասին՝ նշելով, որ հայերի գործողությունների 99 տոկոսը հիմնված է էմոցիաների վրա: Մեր անհայրենիք արևելյան հարևանների համար, անշուշտ, խորթ է այն զգացողությունները, երբ վտանգվում է հայրենիքը և մյուս կողմից դրական երևույթ է, երբ ադրբեջանցի նախարարը գիտակցում է այդ խնդրում հայերիս զգայուն լինելը: