|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ անդրադարձավ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը:
Վարչապետը շնորհավորեց հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և գործընթացը բերում է նոր մակարդակի: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն, Փաշինյանի կարծիքով, նաև ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման կարևոր բաղադրիչ է: Վարչապետի համոզմամբ՝ այն նաև անվտանգային բաղադրիչ ունի:
«Այդ պրոցեսը կարևոր է երկրի ու ժողովրդի անվտանգության պահպանման տեսակետից: Ոչ թե 1915 թ. ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ համար»,- ասաց նա: