Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դեկտեմբերի 4-ին` ժամը 13:05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը` ժամը 12:00-ին, անհայտ անձը, ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից, 88-ամյա տղամարդու հետ մտել են վերջինիս բնակարան, որտեղ անհայտ անձը, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի. Yerkir.am-ին հայտնում են ոստիկանությունից:
Պարզվել է՝ գողությունը կատարել է Արմավիր քաղաքի 38-ամյա մի բնակիչ, որին Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ին, ոստիկանները Բաշինջաղյան փողոցից բերման են ենթարկել Արաբկիրի բաժին:
Նա ձերբակալվել և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն: