|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում`ըստ Yerkir.am-ի հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կայքը տեղեկացնում է, որ այդպիսի համոզմունք է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Al Jazeera»-ին տված հարցազրույցում:
«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել հրադադարի ամբողջական ռեժիմի հաստատման համար, որպեսզի շրջաններում մարդիկ կարողանան վերադառնալ բնականոն կյանք: Այդ կապակցությամբ մենք Ռուսաստանի հետ համապատասխան աշխատանք ենք իրականացնում կոնկրետ շրջաններում գործընթացը համակարգելու համար: Ռուսաստանի հետ քննարկում ենք մի քանի դիտորդական կետեր հիմնելու հարցը: Առաջիկա օրերին կոնկրետ հստակեցումներ կլինեն այդ ուղղությամբ»,-նշել է նա: