|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ։
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Նույն օրը եւս մեկ թունավորման դեպք է գրանցվել, այս անգամ՝ Երեւանում։ Նոյեմբերի 22-ին, ժամը 21.25-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 անչափահաս։