|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Փետրվարի 21-ին` ժամը 6.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1973 թ. ծնված Նաիրա Ղ.-ն, 1992 թ. ծնված Նարեկ Խ.-ն, 2008 թ. ծնված Սիրանուշ Խ.-ն, 1991 թ. ծնված Էդգար Խ.-ն և 1985 թ. ծնված Արման Ճ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը` փայտյա վառարանի թերայրումից առաջացած շմոլ գազի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: