կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-24 11:22
Հասարակություն

Ընտանիքի 5 անդամ թունավորվել է շմոլ գազից և հոսպիտալացվել

Ընտանիքի 5 անդամ թունավորվել է շմոլ գազից և հոսպիտալացվել

Քիչ առաջ Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Արարատ գյուղի 5 բնակչի տեղափոխել են Արարատ ԲԿ՝ թունավորման ախտանիշով: Բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ թունավորվածներն ընտանիքի անդամներ են, իսկ թունավորումն էլ առաջացել է շմոլ գազից:

«Առավոտյան 9:00-ին ենք նրանց ընդունել: Բանն այն է, որ նրանք տանն ունեն կաթսայի նման մի բան, որի մեջ, բացի փայտից, վառել են նաև այլ բաներ, որի ընթացքում թերայրում է եղել, և ընտանիքի անդամներն էլ շմոլ գազից են թունավորվել: Նրանցից մեկի  վիճակը լավ է, մյուսներինը՝ միջին ծանրության»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

Նշենք նաև, որ թունավորվել են՝1940թ. ծնված Մարինկա Մարկոսյանը, 1985թ. ծնված Ալինա Անտոնյանը, 1965թ. ծնված Անժելա Մարկոսյանը, 2007թ. ծնված Կարո Ստեփանյանը և 2010թ. ծնված Վազգեն Ստեփանյանը: Անժելա Մարկոսյանին առաջիկա ժամերին դուրս կգրեն, իսկ մյուսներին՝ վաղը: