կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-18 16:39
Հասարակություն

2020 թ. տուրքերը կբարձրանա՞ն. հակասական պատասխաններ՝ Երևանի քաղաքապետարանից

2020 թ. տուրքերը կբարձրանա՞ն. հակասական պատասխաններ՝ Երևանի քաղաքապետարանից

2020թ. բյուջեով նախատեսված չէ տեղական տուրքերի բարձրացում, նման որոշում չի եղել, և չի նախատեսվում. Yerkir.am-ի հարցին, թե 2020 թ. ո՞ր տեղական տուրքերն են բարձրանում, այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի մատնանշումը, որ հաջորդ տարվա համար Երևանում տուրքերն ավելացել են, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը պատասխանեց, որ Անի Խաչատրյանի հայտարարությունները վիճահարույց են, և դրանց ինքը կանդրադառնա ավելի ուշ:

Հիշեցնենք, որ այսօր  «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը լրագրողներին ասել էր, որ 2020թ. համար տուրքերի բարձրացում կա: «Եթե, օրինակ, քաղաքացին իր տան պատուհանի տեղը փոխելու համար վճարում էր 15 հազար դրամ, արդեն կվճարի 21 հազար դրամ, եթե իր ունեցած՝ մինչեւ 200 քմ իր տարածքի վրա ձեւափոխություն է անում, 75 հազարի փոխարեն կվճարի 105 հազար եւ այլն»,- տեղեկացրել էր նա: