|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սերբիան մտադիր չէ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքերը:
Բելգրադի կողմից Ս-400 համակարգերի ձեռք բերման պարագայում ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին նախագահը պատասխանել է. «Այն, ինչ ես տեսա, իսկապես տպավորիչ էր: Սակայն մենք որևէ մտադրություն չունենք գնելու Ս-400 համակարգեր, քանի որ այդքան գումար չունենք՝ նկատի առնելով մայրուղիների կառուցումն ու բազմաթիվ այլ նախագծեր»:
Վուչիչը նաև հավելել է, որ այդպիսի զենք ունեցողի վրա ոչ ոք չի հարձակվի: «Որտեղ Ս-400 կա, այնտեղ ո՛չ ամերիկացի և ո՛չ էլ այլազգի օդաչուներ չեն թռչում: Մենք կհզորացնենք մեր հակաօդային պաշտպանությունն այնպիսի կործանիչներով, որոնք պատժամիջոցների ցանկում առկա չեն»,- նշել է նա: