|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Ֆեյսբուք» ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Կոնգրեսում լսումների է ներկայացել և փորձել ապացուցել, որ սոցիալական ցանցի կողմից առաջարկվող «լիբրա» թվային տարադրամը լիովին անվտանգ է. հայտնում է BBC-ն ու հավելում՝ Ցուկերբերգը հավաստիացրել է, որ առանց ԱՄՆ կառավարության հաստատման լիբրան չի սկսի գործել:
Նախագծի վերաբերյալ անհանգստություն են հայտնել աշխարհի մի շարք օրենսդիրներ: Ըստ նրանց՝ տարադրամը կարող է օգտագործվել փողերի լվացման համար, ինչպես նաև խաթարել համաշխարհային ֆինանսական համակարգը կամ «Ֆեյսբուք»-ին չափազանց մեծ վերահսկողություն տալ օգտատերերի տվյալների նկատմամբ:
«Մեծ յոթնյակ»-ի երկրները խոստացել են արգելափակել այդ նախագիծը, քանի դեռ «Ֆեյսբուք»-ը լիովին չի ապացուցել, որ լիբրան անվտանգ է: