Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ Դատի համար պայքարի պատմության տախտակը լինելու է պատվո տախտակ, որի վրա գրվելու են բոլորիդ անունները. Yerkir.am-ի փոխանցմամբ՝ Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի մասնակիցներին ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ Ստեփանակերտում:
«Հայ ժողովուրդը ուրացող ժողովուրդ չէ, մինչև հիմա հիշում է իր արդար դատը պաշտպանող ամենափոքր իսկ քայլերը: Պատմություններ ունենք մարդկանց մասին, ովքեր, չլինելով հայ, հայ ժողովրդի վերքին դարման են դրել և մարդիկ անգամ իրենց երեխաների անուններն են դրել այդ մարդկանց անուններով: Այսինքն, հայ ժողովուրդը ձեր անունները պատվո տախտակին գրելու է ոսկյա տառերով»,-ասաց նա:
Մինչդեռ Ադրբեջանը, նրա խոսքով, պետք է հասկանա, որ ատելությունը, որը սերմանում է, բումերանգ է:
Դահլիճում գտնվողները մարդիկ չեն, որոնք եկել են խոսելու, հետո գործելու, այլ նրանք, ովքեր գործել են, հետո եկել են իրենց փորձը փոխանցելու՝ ասաց նա: Լավ է, որ միմյանց ճանաչեցին, որպեսզի ամեն մեկն իր երկրում իրեն մենակ չզգա:
«Մեր պայքարն ինչու է այսպես թափ հավաքում, որովհետև այն արժեհամակարգը, որ կիսում ենք ամեն մեկս մեր երկրում, դա բոլորիս համար հարազատ է: Այդ արժեհամակարգի հիմքը հանդիսացող երկու կարևոր տարրեր՝ արդարություն և խաղաղություն, բոլորիս հարազատ են:
Այս քննարկումները հստակ ցույց տվեցին՝ ինչ չի կարելի անել, որ հեռանանք արդարությունից և խաղաղությունից և ինչ պետք է անել՝ մոտենալու համար»,-ընդգծեց Արմեն Ռուստամյանը:
Ադրբեջանը իր մեկուսացման, «սև ցուցակների» քաղաքականությամբ, նրա համոզմամբ, ոչ մի կապ չունի արդարության և խաղաղության հետ. «Այդպես վարվողը միայն պատերազմն է մոտեցնում»:
««Սև ցուցակի» մեջ Ադրբեջանը ամբողջ հայ ժողովրդին էր դրել, դուք մենակ չեք: Տասնամյակներ այդ «սև ցուցակներով» Ադրբեջանը փորձում է շրջափակել հայ ժողովրդին: Այդ առումով՝ պետք է կոչ անեմ բոլոր երկրներին, որոնք կամա թե ակամա ջուր են լցնում այդ ջրաղացին, որ կոչ են անում՝ չգնալ Արցախ, որովհետև պրոբլեմներ են ունենում դիվանագիտական մակարդակով, եթե այդ տրամաբանությունը շարունակեն՝ այդ երկրները դառնում են մեկուսացման քաղաքականության մասնակիցներ՝ ըստ էության այն շրջափակումը, որի դեմ պետք է պայքարեն, այդ շրջափակումն են ամրապնդում: Ամեն մեկս, երբ գնանք՝ դա պետք է փոխանցենք մեր կառավարություններին»,-ասաց նա:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութով.