| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2007-ից 2012 թվականներին Նոյեմբերյան քաղաքի մարզահամալիրի վերանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ 
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողներն իրականացրել են համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Դրանց շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2007-ից 2012 թվականներին ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Նոյեմբերյանի մարզահամալիրի երկու փուլով կատարված վերանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում կապալառու կազմակերպության կողմից սահմանված կարգով չեն իրականացվել մարզադաշտի նախագծով սահմանված բազալտե խճի և ավազե ենթաշերտերը, ինչպես և դրանից բխող կատարողական ակտով սահմանված այլ շինարարական աշխատանքներ։ Արդյունքում կապալառու կազմակերպության կողմից յուրացման միջոցով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ չորս միլիոն դրամ, որի վերջնական չափերը կպարզվեն շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննությամբ։
Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու կամ վատնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։