Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից ծեծված, փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Հույս կա, որ նրա աջ կիսագունդը որոշակիորեն կվերականգնվի, արդեն ունի դրական դինամիկա, իսկ ձախ կիսագունդը, բժիշկների գնահատմամբ, հնարավոր է պարազի ենթարկվի։ Razm.info-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։
«Ես առավոտյան այցելել եմ, վիճակը դեռևս շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց որոշակի դեղամիջոց կար, որ կիրառվում էր իրեն խորը քնի մեջ պահելու համար, արդեն մոտավորապես 20 ժամ է անջատված է։ Նա դեռևս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց ոչ թե սարքն է թելադրում նրան, այլ նրա շնչելու հնարավորությունները սարքին, սարքը ուղղակի կողքից օժանդակում է։ Ցավային ռեֆլեքսները որոշակի վերականգնվել են, այսօր աչքերը բացել է։ Գիտեք, որ շատ խորը տրավմա է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավականին դրական դինամիկա ունի, վերականգնվում է, մյուս կիսագնդում մի քիչ խնդիրներ ունենք։ Այսօր, մեր բժիշկների պնդմամբ, հնարավոր է, որ վերականգնելու պարագայում ձախ կողմը պարազի ենթարկվի, այսինքն չվերականգնվի։ Հուսով եմ, որ մարմնի աջ կողմը որոշակի վերականգնվելու է, դեռ շուտ է ասել, թե ինքնուրույն շնչելուց հետո ինչ ռեֆլեքսներ է վերականգնվելու․ կխոսի , թե չի խոսի, հազային ռեֆլեքսը կա, աչքերը բացում է, ձեռքի մատները որոշակիորեն շարժում է, բայց մնացածը դեռևս շուտ է ասել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Արայի համար պայքարող բժիշկներին, կենտրանական հոսպիտալի ողջ վերակենդանացման բաժանմունքին, արել են անհնարինը։ Մենք ոչ մեկս հույս չունեինք, սա հրաշք էր ուղղակի»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, Եղեգնաձորում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները խմբակային ծեծել էին ՀՀ զինված ուժերի փոխգնդապետի։ Հարուցվել է քրգործ ՔՕ 112–րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվել է մարզպետի օգնականը։